
ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերի կողմից բնակչությանը տրամադրված ավտովարկերի ընդհանուր ծավալը կազմել է 17,1 մլրդ ՀՀ դրամ: Վարկերի գերակշիռ մասը տրամադրվել է արտարժույթով:
Կենտրոնական բանկի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ մայիսին, ապրիլ ամսվա համեմատ, ավտովարկավորման ծավալներն աճել են շուրջ 3%-ով:
Նշենք նաև, որ հաշվետու ամսվա դրությամբ ավտովարկերը կազմել են բանկերի կողմից տրամադրված սպառողական վարկերի ընդհանուր ծավալի միայն 5%-ը:
Սպառողական վարկերի ընդհանուր կառուցվածքում շարունակում են գերակշռել քարտային վարկերը (108,1 մլրդ ՀՀ դրամ) ու ոսկու գրավով վարկերը (106,9 մլրդ ՀՀ դրամ):