Ֆինանսական

USD BUY - 381.00+1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+1.00
OIL:  BRENT - 60.13-2.40 WTI - 56.37-3.01
COMEX:  GOLD - 4482.20+0.45 SILVER - 79.24+1.25
COMEX:  PLATINUM - 2376.80+2.03
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.51+0.13 EUR/GBP - 1.1699-0.31
FOREX:  EUR/USD - 1.1699-0.31 GBP/USD - 1.3514-0.30
STOCKS RUS:  RTSI - 1105.53-0.43
STOCKS US: DOW JONES - 49462.08+0.99 NASDAQ - 23547.17+0.65
STOCKS US: S&P 500 - 6944.82+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 51961.98+0.25 TOPIX - 3511.34+0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 26458.95+0.42 SSEC - 4085.77+1.55
STOCKS EUR:  FTSE100 - 10122.73+1.18 CAC40 - 8237.43+0.32
STOCKS EUR:  DAX - 24892.20+0.09
07/01/2026  CBA:  USD - 381.75+0.2 GBP - 515.25+1.61
07/01/2026  CBA:  EURO - 446.19+0.2
07/01/2026  CBA:  GOLD - 55113+1715 SILVER - 963.17+52.77
2025թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 30.61%-ով
29/07/2025 15:08
Կիսվել

2025թ. հունվար-հունիսին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 30.61%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2025թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն է Արդշինբանկը։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 27.96 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 22.03 մլրդ դրամով կամ 371.48%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 4-րդ հորիզոնականում է։

Ամերիաբանկն երկրորդն է՝ 21.4 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.88 մլրդ դրամով կամ 22.16%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

ԱԿԲԱ Բանկը երրորդ տեղում է՝ 8.46 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 206.62 մլն դրամով կամ 2.38%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը չորրորդ տեղում է՝ 7.97 մլրդ դրամ վճարված հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 181.08 մլն դրամով կամ 2.22%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 20-րդ հորիզոնականը։

Կոնվերս Բանկը հինգերորդ տեղում է՝ մուծած 4.799 մլրդ դրամ հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 451.89 մլն դրամով կամ 8.61%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 35-րդ հորիզոնականում։

Վեցերորդ տեղում է ԱյԴի Բանկը, որը մուծել է 4.41 մլրդ դրամ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80.1 մլն դրամով կամ 1.85%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 39-րդ հորիզոնականը։

Յոթերորդ տեղում է Յունիբանկը՝ մուծած 4.29 մլրդ դրամ հարկ։ Սա նախորդ տարվա համեմատ նվազել է 1.21 մլրդ դրամով կամ -21.94%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 40-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Էվոկաբանկը, որը մուծել է 4.07 մլրդ դրամ։ 2024թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 443.42 մլն դրամով կամ 12.22%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Արարատբանկը։ 2025թ․ հունվար-հունիս ամիսներին բանկը մուծել է 3.69 մլրդ դրամ հարկ։ 2024թ․ նույն ժամանակահատվածում մուծել էր 3.7 մլրդ դրամ։ Անկումը կազմել է 7.59 մլն դրամ կամ -0.21%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 46-րդ հորիզոնականում։

Հայէկոնոմբանկը եզրափակում է տասնյակը՝ մուծած 3.43 մլրդ դրամ հարկ։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ՝ 215.26 մլն դրամով կամ +6.7%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 49-րդ հորիզոնականում։

11-րդ տեղը զբաղեցնող ՎՏԲ-Հայաստան Բանկը 2025թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 3.33 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 3.43 մլրդ դրամ։ Անկումը կազմել է 101.32 մլն դրամ կամ -2.96%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում։

Արմսվիսբանկը 12-րդ հորիզոնականում է՝ վճարած 3.07 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.52 մլրդ դրամով կամ 98.15%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 59-րդ հորիզոնականում է։

13-րդ հորիզոնականում գտնվող Ֆասթ Բանկը 2025թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 2.6 մլրդ դրամ հարկ։ Նվազումը կազմել է 161.56 մլն դրամ կամ -5.85%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 70-րդ հորիզոնականում։

14-րդ տեղում է ԱՄԻՕ Բանկը (ՓԲԸ)՝ մուծած 2.59 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 339.61 մլն դրամով կամ 15.08%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 71-րդ հորիզոնականը։

15-րդ հորիզոնականում է Արդշինինվեստբանկը (նախկինում ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստան), որը 2025թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 2.43 մլրդ դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 3.9 մլրդ դրամ։ Գրանցվել է անկում՝ 1.47 մլրդ դրամով կամ -37.65%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 75-րդ հորիզոնականում։

Մելլաթ Բանկը (16-րդ տեղ) 2025թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 1.46 մլրդ դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 1.24 մլրդ դրամ։ Աճը կազմել է 218.39 մլն դրամ կամ +17.62%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 125-րդ հորիզոնականում։

Արցախբանկը (17-րդ տեղ) 2025թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 1.16 մլրդ դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 923.12 մլն դրամ։ Աճը կազմել է 242.04 մլն դրամ կամ +26.22%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 155-րդ հորիզոնականում։

18-րդ հորիզոնականում Բիբլոս Բանկ Արմենիան է, որը 2025թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 641.5 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 574.8 մլն դրամ։ Աճը կազմել է 66.7 մլն դրամ կամ +11.6%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 282-րդ հորիզոնականում։

2025թ. հունվար-հունիս ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 107.76 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 30.61%-ով կամ 25.26 մլրդ դրամով։

1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը 2025թ․ հունվար-հունիս ամիսներին մուծել է 1.08 մլրդ դրամ հարկ, +6.7% կամ 67.25 մլն դրամ։

Բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,000 խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի 10.93%, 2024թ.-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 9.16% էր։

Եթե բանկերի կողմից մուծված հարկերը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 27/07/25 դրությամբ՝ 383.77 դրամ), բանկերի կողմից վճարվել է 280.8 մլն դոլար հարկ։ 

2025թ. հունվար-հունիսին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ +22.03 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Արդշինբանկը՝ +371.48%։

ՀՀ խոշոր հարկատու բանկեր. 2025թ. հունվար-հունիս

NoԱնվանումՀարկ*
4ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 27,963,847
5ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 21,402,548
18ԱԿԲԱ ԲԱՆԿ 8,457,486
20ԻՆԵԿՈԲԱՆԿ 7,972,254
35ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 4,798,744
39ԱյԴի Բանկ 4,405,927
40ՅՈՒՆԻԲԱՆԿ 4,290,608
42ԷՎՈԿԱԲԱՆԿ 4,071,598
46ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 3,693,033
49ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 3,426,190
52ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 3,325,798
59ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 3,069,757
70ՖԱՍԹ ԲԱՆԿ 2,599,948
71ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ 2,590,894
75Արդշինինվեստբանկ 2,431,190
125ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 1,457,732
155ԱՐՑԱԽԲԱՆԿ 1,165,164
282ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ 641,498
Ընդամենը 107,764,218
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
07/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.75
+0.2
Եվրո (EUR)
446.19
+0.2
Ռուբլի (RUR)
4.7365
+0.0167
Լարի (GEL)
141.67
+0.07
55113
+1715
Արծաթ
963.17
+52.77