Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
AMX. 2025թ.-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
05/08/2025 18:14
Կիսվել

AMX. 2025թ.-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 112 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 48 գործարք՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 60% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 7․6 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 859 գործարք՝  հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 157 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 271 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 463 մլրդ ՀՀ դրամ*։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 175%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 45.3%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 167 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․9 մլրդ ՀՀ դրամ: Հուլիսին կնքվել է 50 ռեպո գործարք։

Հուլիսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ՝ 4 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 384 – 385.5 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384․14 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։

*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43