Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հունվար-հուլիս ամիսներին ֆիզիկական անձանց՝ վարձակալությունից ստացված եկամուտը Վրաստանում գերազանցել է 340 մլն լարի
11/08/2025 13:13
Կիսվել

Հունվար-հուլիս ամիսներին ֆիզիկական անձանց՝ վարձակալությունից ստացված եկամուտը Վրաստանում գերազանցել է 340 մլն լարի

Հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի բնակիչներն անշարժ գույքի՝ բնակարանների, առևտրային և գրասենյակային տարածքների վարձակալությունից ընդհանուր առմամբ ստացել են 344 միլիոն լարի եկամուտ: Այս թիվը 12%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում անշարժ գույքի վարձակալությունը սեզոնային բնույթ ունի։ Օրինակ՝ 2025 թվականի հունվարին վարձակալությունից եկամուտ է ստացել 23.9 հազար մարդ, մինչդեռ հուլիսին վարձատուների թիվը հասել է 28.3 հազարի։

Եկամուտների ծառայության տվյալներով՝ 2025 թվականին վարձատուների միջին ամսական եկամուտը կազմել է 49 մլն լարի: Նվազագույն ցուցանիշը գրանցվել է հունվարին՝ 44 միլիոն լարի, իսկ հուլիսին այն հասել է 52.1 միլիոն լարիի։

Ծառայության տվյալներով՝ վարձատուների միջին ամսական եկամուտը կազմում է 1835 լարի կամ 680 ԱՄՆ դոլար։ Սակայն, քանի որ համակարգը չի դասակարգում վարձատուներին՝ ըստ գույքի տեսակի, այս ցուցանիշը ներկայացնում է համախառն եկամուտ, որը ներառում է ինչպես առևտրային և գրասենյակային տարածքների, այնպես էլ բնակելի շենքերի վարձակալությունը։

Քանակի առումով՝ եթե 2024 թվականի հուլիսին 26.3 հազար մարդ էր պաշտոնապես հայտարարագրել վարձակալությունից եկամուտ, ապա 2025 թվականին այդ թիվն աճել է 2 հազարով։ Վարձատուների եկամուտների աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել է այն, որ նրանցից ավելի շատերը սկսել են պաշտոնապես գրանցել իրենց վարձակալության պայմանագրերը։

Ներդրումային Galt & Taggart բանկի տվյալներով՝ 2025 թվականի հունիսին Թբիլիսիում միջին վարձավճարը կազմել է ամսական 9.4 ԱՄՆ դոլար՝ մեկ քառակուսի մետրի դիմաց՝ համեմատած 2024 թվականի 9.9 դոլարի և 2023 թվականի 11.4 դոլարի հետ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02