LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 31/07/13
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 1787.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 6775.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 2037.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.39%-ով և կազմել 13869.8 դոլար, անագի գինն աճել է 1.67%-ով և կազմել 19750.0 դոլար, ցինկի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 1838.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.48%-ով և կազմել 20600.0 դոլար, կոբալտի գինը նվազել է 3.91%-ով և կազմել 27000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: