Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
AMX. 2025-ի օգոստոս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
03/09/2025 17:14
Կիսվել

AMX. 2025-ի օգոստոս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի օգոստոս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Օգոստոսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 38.6 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 64 գործարք՝ շուրջ 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 45% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 6․1 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 843 գործարք՝  օգոստոսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 163 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 228 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 460 մլրդ ՀՀ դրամ*։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 49%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 41.36%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 165 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․9 մլրդ ՀՀ դրամ: Օգոստոսին կնքվել է 46 ռեպո գործարք։

Օգոստոսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամ՝ 9 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.7 – 383 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 383.10 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։

*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15