Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Evocabank-ը ներգրավել է $5.5 մլն ստորադաս փոխառություն responsAbility-ից
25/09/2025 19:43
Կիսվել

Evocabank-ը ներգրավել է $5.5 մլն ստորադաս փոխառություն responsAbility-ից

responsAbility-ից ներգրավված ստորադաս փոխառությունն ուղղվելու է Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

Evocabank-ը ներգրավել է 5,500,000 ԱՄՆ դոլար ստորադաս փոխառություն responsAbility-ից, ինչը, ուղղվելով Բանկի կապիտալի բուֆերների ավելացմանը, զգալիորեն կընդլայնի Բանկի կողմից ՓՄՁ հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` այդպիսով նպաստելով բիզնես միջավայրի աշխուժացմանն ու տնտեսական առաջընթացին:

Ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց․

«Այս համագործակցությունը կարևոր քայլ է Evocabank-ի համար՝ նպաստելու կանանց ձեռնարկատիրության զարգացմանը և բիզնեսի նոր հնարավորությունների ընլայնմանը։ Մենք վստահ ենք, որ կանանց ղեկավարած ձեռնարկությունների աջակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործարար միջավայրի զարգացմանը»։

responsAbility-ի և Evocabank-ի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023 թվականին և ներառել մի քանի նախագծեր (2023թ.-ին Բանկը ներգրավել է 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2024թ.-ին՝ 9 մլն ԱՄՆ դոլար), որոնց արդյունքում Բանկը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացման գործում։ Սակայն սա Բանկի առաջին համագործակցությունն է միջազգային ֆինանսական կառույցներից ստորադաս փոխառության ներգրավման ուղղությամբ:

responsAbility Investments-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ Այն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals – SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով՝ ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ Ներկայում responsAbility-ն կառավարում է մոտ 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ՝ համագործակցելով շուրջ 300 առաջատար պորտֆելային ընկերությունների հետ ամբողջ աշխարհում։ Կայք՝ responsability.com

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ։ Բանկը շարունակաբար ներդնում է նորարար լուծումներ՝ առաջարկելով հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների առավելությունները։ Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է։ Կայք՝ evoca.am

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52