Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 450.50+0.50
OIL:  BRENT - 64.46-1.92 WTI - 60.81-2.11
COMEX:  GOLD - 3865.40-0.67 SILVER - 46.74-1.23
COMEX:  PLATINUM - 1585.10-0.78
LME:  ALUMINIUM - 2692.50+0.15 COPPER - 10490.50+1.07
LME:  NICKEL - 15317.00+0.88 TIN - 36888.00+2.43
LME:  LEAD - 2024.00+0.67 ZINC - 3020.50+1.10
FOREX:  USD/JPY - 147.65+0.36 EUR/GBP - 1.1723-0.09
FOREX:  EUR/USD - 1.1723-0.09 GBP/USD - 1.3441-0.23
STOCKS RUS:  RTSI - 1023.54+0.03
STOCKS US: DOW JONES - 46519.72+0.17 NASDAQ - 22844.05+0.39
STOCKS US: S&P 500 - 6715.35+0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 45769.50+1.85 TOPIX - 3129.17+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 27140.92-0.54 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9427.73-0.20 CAC40 - 8056.63+1.13
STOCKS EUR:  DAX - 24422.56+1.28
03/10/2025  CBA:  USD - 382.76-0.58 GBP - 514.85-1.97
03/10/2025  CBA:  EURO - 449.25-1.25
03/10/2025  CBA:  GOLD - 47724+3 SILVER - 583.24+0.53
ԱրարատԲանկը միացել է ArcaQR-ին
03/10/2025 17:08
Կիսվել

ԱրարատԲանկը միացել է ArcaQR-ին

Այսուհետ հասանելի են արագ, հարմար և անվտանգ վճարումներ QR կոդով: ԱրարատԲանկն ArcaQR-ին միացած առաջին բանկերի շարքում է։ ArcaQR-ով վճարում կատարելու համար անհրաժեշտ է AraratMobile-ով սքանավորել QR-ն ու կատարել վճարումը մի քանի վայրկյանում ArcaQR համակարգին միացած բանկերի բոլոր Պոստերմինալներով։

Սեպտեմբերի 30-ին Համակարգի մեկնարկը նշանավորող միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, վճարահաշվարկային համակարգերի, հայաստանյան բանկերի, այդ թվում ԱրարատԲանկի ներկայացուցիչները՝ Վարչության նախագահ Մհեր Անանյանի գլխավորությամբ։

«ArcaQR վճարային գործիքի ավելացումը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է ընդհանուր համակարգի համար։ Որքան հասանելի լինեն Arca ազգային վճարային համակարգի ծրագրերը հաճախորդների համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։ Ուրախ եմ, որ ԱրարատԲանկը միացել է այս ծրագրին, և իր մասնակցությամբ աջակցում է ծրագրի կայացմանն ու զարգացմանը»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․ «ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին՝ պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»։

AraratMobile հավելվածը կարող եք ներբեռնել AppStore-ից և Google Play-ից։

ԱրարատԲանկը, կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, շարունակաբար ընդլայնում է իր թվային լուծումներն ու գործիքակազմը՝ մշտապես առաջարկելով արագ, պարզ, ճկուն և անվտանգ ծառայություններ։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

03/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.76
-0.58
Եվրո (EUR)
449.25
-1.25
Ռուբլի (RUR)
4.6684
-0.03
Լարի (GEL)
140.62
-0.18
47724
+3
Արծաթ
583.24
+0.53