Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Հայաստանի ֆոնդային բորսա. 2025թ.-ի սեպտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
06/10/2025 12:21
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսա. 2025թ.-ի սեպտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի սեպտեմբեր ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Սեպտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43.2 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 24․1%-ով: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 74 գործարք՝ մոտ 20 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 488%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 176% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 10 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 966 գործարք՝  սեպտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 159 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 1.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 455 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 2830%-ով*, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 40.3%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 197 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ: Սեպտեմբերին կնքվել է 57 ռեպո գործարք։

Սեպտեմբերին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում շուրջ 384 մլն ՀՀ դրամ ծավալով՝ 1 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.5– 383.5 դրամ միջակայքում, իսկ գործարքի փակման գինը կազմել է 383.75 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։

*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32