Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.00+0.50 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 65.90-0.08 WTI - 62.13-0.18
COMEX:  GOLD - 4046.00+0.22 SILVER - 48.31+0.29
COMEX:  PLATINUM - 1685.00-0.21
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 152.57+0.07 EUR/GBP - 1.1644+0.21
FOREX:  EUR/USD - 1.1644+0.21 GBP/USD - 1.3413+0.15
STOCKS RUS:  RTSI - 989.91-3.52
STOCKS US: DOW JONES - 46601.78+0.00 NASDAQ - 23043.38+1.12
STOCKS US: S&P 500 - 6753.72+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 48580.44+1.77 TOPIX - 3257.77+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 26752.59-0.29 SSEC - 3933.97+1.32
STOCKS EUR:  FTSE100 - 9548.87+0.69 CAC40 - 8060.13+1.07
STOCKS EUR:  DAX - 24597.13+0.87
09/10/2025  CBA:  USD - 382.55-0.2 GBP - 511.24-2.14
09/10/2025  CBA:  EURO - 444.45-0.84
09/10/2025  CBA:  GOLD - 49690+726 SILVER - 602.73+6.52
Սաուդյան Արաբիան կարող է ներգրավել մինչև 10 միլիարդ դոլար վարկ
09/10/2025 17:29
Կիսվել

Սաուդյան Արաբիան կարող է ներգրավել մինչև 10 միլիարդ դոլար վարկ

Սաուդյան Արաբիան սկսել է բանակցություններ մինչև 10 միլիարդ դոլար արժողությամբ վարկ ներգրավելու համար՝ երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրերը ֆինանսավորելու նպատակով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները։

Աղբյուրների խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունը բանակցում է մի շարք խոշոր բանկերի, այդ թվում՝ ամերիկյանների հետ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել․ եթե չստացվի պայմանավորվել շահավետ պայմանների շուրջ կամ եթե շուկայի իրավիճակը չլինի բարենպաստ, թագավորությունը կարող է հրաժարվել գործարքից։

Սաուդյան Արաբիան հիմնականում միջոցներ է ներգրավում պարտատոմսերի թողարկման միջոցով։ Այս տարի երկիրը դասվում է զարգացող տնտեսությունների շրջանում ամենաակտիվ սուվերեն թողարկողների շարքում՝ թողարկելով գրեթե 20 միլիարդ դոլարի պարտատոմս։

Թագավորությունը բավականին հազվադեպ է դիմում սուվերեն վարկերի ներգրավմանը։ Bloomberg-ի տվյալներով՝ 2016 թվականից ի վեր երկիրը առնվազն երկու անգամ ստացել է խոշոր վարկեր՝ յուրաքանչյուրը 10 միլիարդ դոլարից ոչ պակաս։

09/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.55
-0.2
Եվրո (EUR)
444.45
-0.84
Ռուբլի (RUR)
4.6944
+0.0061
Լարի (GEL)
141.12
-0.09
49690
+726
Արծաթ
602.73
+6.52