Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Տրանսֆերտները աճել են 12%-ով
11/09/2013 11:34
Կիսվել

Տրանսֆերտները աճել են 12%-ով

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրի քաղաքացիները արտերկրից ստացել են 942,0 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտները աճել են շուրջ 12%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին աճել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Իսպանիայից և Թուրքիայից Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր քաղաքացիներին ոչ առևտրային նպատակներով փոխանցված դրամական միջոցները:Միևնույն ժամանակ, կրճատվել են Ուկրաինայից և Չինաստանից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները: Արդյունքում, այս 10 երկիրն ապահովել է Հայաստան փոխանցված տրանսֆերտների 94%-ը:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 797,0 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ից ստացվել են 44,0 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  12.5 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 9,4 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 7,9 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 7,4 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 5,2 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝  3,4 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝  1,1 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  0.8 մլն ԱՄՆ դոլար:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83