
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են 13/09/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 2.43%-ով և կազմել 1330.60 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 4.40%-ով և կազմել 22.15 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 2.09%-ով և կազմել 1442.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):