
Եվս 2 բանկ միացել է «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կայացել է Կենտրոնական բանկի խորհրդի նիստ: ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին և «Արցախբանկ» ՓԲԸ-ին «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել:
Միևնույն ժամանակ, «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն ստացել է «ՀոմՍենդ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: