Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Armenian Leasing Company-ն ընդլայնում է MSME ֆինանսավորումը Triple Jump-ի հետ ներդրումային համագործակցության շնորհիվ
18/11/2025 20:55
Կիսվել

Armenian Leasing Company-ն ընդլայնում է MSME ֆինանսավորումը Triple Jump-ի հետ ներդրումային համագործակցության շնորհիվ

Armenian Leasing Company-ին և միջազգային ներդրումային կառավարման ընկերություն Triple Jump-ը ստորագրել են նոր ֆինանսավորման համաձայնագիր՝ ASN Microkredietpool ֆոնդի շրջանակում։ Գործարքը կարևոր ներդրում է Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (MSME) զարգացման, տնտեսության մրցունակության բարձրացման և բիզնես միջավայրի ամրապնդման գործում։

MSME ֆինանսավորման ընդլայնում՝ Triple Jump-ի հետ համագործակցության շրջանակում

Հայաստանի լիզինգային ոլորտը վերջին տարիներին շարունակում է դինամիկ աճ գրանցել՝ հատկապես գյուղատնտեսության, արտադրության, ծառայությունների և տեխնոլոգիական ոլորտներում։ ArmLeasing-ը, լինելով շուկայի առաջամարտիկը, շարունակում է ընդլայնել ֆինանսավորման համապարփակ լուծումները՝ ապահովելով ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների հասանելիություն Հայաստանի բիզնեսներին։

Armleasing-ի ազդեցությունը տնտեսության վրա.

  • 37% հաճախորդներ՝ ՀՀ մարզերից
  • 80% պորտֆել՝ ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսներին
  • 25% ֆինանսավորում՝ կանանց կողմից ղեկավարվող կամ կանանց ուղղված բիզնեսներին
  • 30% կանաչ ֆինանսավորում ՝ կայուն և էներգաարդյունավետ նախագծերի իրականացման համար

Այս ցուցանիշները վկայում են Armleasing-ի ներդրման մասին՝ որպես տնտեսական զարգացման և տարածաշրջանային ֆինանսական հասանելիության խթանող։

Triple Jump-ի գնահատականը

Triple Jump-ի ավագ ներդրումային մասնագետ Թամար Բասիլաշվիլին նշել է․

«Հայկական լիզինգային ոլորտը զարգանում է մեծ թափով, և դրա աջակցությունը հնարավորություն է ստեղծում MSME-ներին ձեռք բերել գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Armleasing-ը՝ իր մարզային ընդգրկվածությամբ և կանանց ձեռներեցների աջակցման ուղղված նախագծերով, օրինակելի գործընկեր է՝ տնտեսական աճը խթանելու համար»։

Armenian Leasing Company UCO CJSC-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքը

«Triple Jump-ի հետ համագործակցությունը համահունչ է մեր ռազմավարական նպատակներին՝ ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը, արագացնելու ներդրումային ծրագրերը և խթանելու ժամանակակից սարքավորումների հասանելիությունը Հայաստանի բիզնեսների համար։ Մենք համոզված ենք, որ ներգրավված լրացուցիչ միջոցները զգալի ազդեցություն կունենան հատկապես մարզային համայնքների, արտադրության և ծառայությունների ոլորտների վրա՝ ձևավորելով ավելի ուժեղ, կայուն և մրցունակ տնտեսական միջավայր»։

Ֆինանսավորման ազդեցությունն ու նպատակները

Նոր ներդրումային համագործակցության շրջանակում տրամադրվող միջոցները ուղղվելու են․

  • Բիզնեսների ծրագրերի զարգացման ծրագրերին,
  • նոր ներդրումների խրախուսմանը,
  • արտադրական և տեխնոլոգիական հզորությունների ընդլայնմանը,
  • ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը հատկապես մարզերում,
  • և կայուն, մրցունակ բիզնես միջավայրի ամրապնդմանը։

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին. Armenian Leasing Company UCO CJSC-ը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար ընկերություններից է՝ տրամադրելով արագ, ճկուն և նորարարական ֆինանսավորման լուծումներ տարբեր ոլորտներում գործող բիզնեսների համար։ Ընկերությունը կարևոր դեր ունի տնտեսության տեխնոլոգիական զարգացման, բիզնեսների աճի և ներդրումային միջավայրի ակտիվացման գործում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52