Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն 9 ամսում աճել է՝ հասնելով 1.3 մլրդ դոլարի
Նախնական տվյալներով՝ 2025 թվականի առաջին ինը ամիսներին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է 11%-ով և կազմել 1296 մլն ԱՄՆ դոլար։ Աճը պայմանավորված է երրորդ եռամսյակում պարտքային պարտավորությունների միջոցով իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացմամբ։
Այս ժամանակահատվածում Վրաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը եղել է Թուրքիան՝ ընդհանուր 151.4 մլն դոլարով, ինչը 41.7%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին ինը ամիսների թուրքական ներդրումները։ Իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջատար երկրների տասնյակը հետևյալն է․
Թուրքիա՝ 151.4 մլն դոլար,
ԱՄՆ՝ 142 մլն դոլար,
Մեծ Բրիտանիա՝ 131.9 մլն դոլար,
Ադրբեջան՝ 105.1 մլն դոլար,
Մալթա՝ 96.9 մլն դոլար,
Չեխիա՝ 88.2 մլն դոլար,
Նիդեռլանդներ՝ 81.7 մլն դոլար,
Իսպանիա՝ 73.8 մլն դոլար,
Ռուսաստան՝ 56.7 մլն դոլար,
ԱՄԷ՝ 47.5 մլն դոլար:
Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որոնք տվյալ ժամանակահատվածում ստացել են օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալը, ապա առաջին տեղում է ֆինանսական և ապահովագրական ոլորտը։ Առաջին ինը ամիսների ընթացքում ներդրումների ծավալով խոշորագույն ոլորտների վարկանիշը հետևյալն է․
ֆինանսներ և ապահովագրություն՝ 317,2 մլն դոլար
անշարժ գույք՝ 165.1 մլն դոլար,
արտադրություն՝ 144.5 մլն դոլար,
տրանսպորտ և պահեստավորում՝ 143.1 մլն դոլար,
էներգետիկա՝ 139.9 մլն դոլար,
ՏՏ՝ 105.4 մլն դոլար,
ջրամատակարարում, կոյուղի՝ 71.4 մլն դոլար,
շինարարություն՝ 62.5 մլն դոլար,
հյուրանոցներ և ռեստորաններ՝ 40.8 մլն դոլար,
արվեստ, ժամանց և հանգիստ՝ 38.6 մլն դոլար:
