Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 100 բազիսային կետով՝ մինչև տարեկան 37%
22/01/2026 18:56
Կիսվել

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 100 բազիսային կետով՝ մինչև տարեկան 37%

Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրել է շաբաթական ՌԵՊՈ գործառնությունների հիմնական տոկոսադրույքը 100 բազիսային կետով՝ հասցնելով այն տարեկան 37%-ի։

Տոկոսադրույքը ներկայում գտնվում է 2023 թվականի նոյեմբերից ի վեր գրանցված նվազագույն մակարդակում։

Trading Economics-ի ներկայացրած կոնսենսուս-կանխատեսման համաձայն՝ վերլուծաբանները սպասում էին 150 բազիսային կետի նվազման, ինչպես նախորդ նիստում։

Կարգավորիչի ղեկավարությունը նշել է, որ անցած տարվա վերջում գրանցվել է գնաճի թուլացում՝ չնայած պարենային ապրանքների գների աճին։ Միևնույն ժամանակ ԿԲ-ի հայտարարությունում ընդգծվում է, որգնաճի ցուցանիշի աճի ռիսկերը շարունակում են պահպանվել։

Թուրքիայի ԿԲ-ն վերահաստատել է իր մտադրությունը պահպանել խիստ դրամավարկային քաղաքականությունը մինչև գների կայունության հասնելը։

Դեկտեմբերին Թուրքիայում գնաճը դանդաղել է արդեն երրորդ ամիսն անընդմեջ՝ կազմելով 30.89%՝ թարմացնելով նվազագույնը 2021 թվականի նոյեմբերից ի վեր։ Միևնույն ժամանակ պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային ըմպելիքների գների աճն արագացել է՝ 27.44%-ից հասնելով 28.31%-ի։

Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հինգշաբթի առևտրի ընթացքում մնացել է կայուն՝ 43.2970 լիրա՝ մեկ դոլարի դիմաց։ Վերջին 12 ամիսների ընթացքում լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 21.5%-ով։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88