Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2025թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 37.57%-ով
26/01/2026 21:20
Կիսվել

2025թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 37.57%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն է Արդշինբանկը։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 40.2 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 33.47 մլրդ դրամով կամ 497.24%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Ամերիաբանկն երկրորդն է՝ 29.0 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.51 մլրդ դրամով կամ 23.46%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։

ԱԿԲԱ Բանկը երրորդ տեղում է՝ 13.95 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 683.88 մլն դրամով կամ 5.15%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 24-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը չորրորդ տեղում է՝ 11.61 մլրդ դրամ վճարված հարկով։ Ցուցանիշը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 535.0 մլն դրամով կամ 4.83%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 28-րդ հորիզոնականը։

Հինգերորդ տեղում է Յունիբանկը՝ մուծած 9.11 մլրդ դրամ հարկ։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.25 մլրդ դրամով կամ 15.86%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 35-րդ հորիզոնականը։

Կոնվերս Բանկը վեցերորդ տեղում է՝ մուծած 7.79 մլրդ դրամ հարկով։ Ցուցանիշը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 37.64 մլն դրամով կամ 0.48%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 43-րդ հորիզոնականում։

Յոթերորդ տեղում է ԱյԴի Բանկը, որը մուծել է 7.22 մլրդ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 804.07 մլն դրամով կամ 12.53%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Էվոկաբանկը, որը մուծել է 6.97 մլրդ դրամ։ 2024թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.32 մլրդ դրամով կամ 23.47%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 49-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկը իններորդն է՝ մուծած 5.93 մլրդ դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ՝ 701.9 մլն դրամով կամ 13.44%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 57-րդ հորիզոնականում։

Տասնյակը եզրափակում է Արարատբանկը։ 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին բանկը մուծել է 5.92 մլրդ դրամ հարկ։ 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է նվազում 142.45 մլն դրամ կամ 2.35%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 58-րդ հորիզոնականում։

11-րդ տեղը զբաղեցնող ՎՏԲ-Հայաստան Բանկը 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 5.43 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 64.78 մլն դրամ կամ 1.21%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում։

12-րդ տեղում է ԱՄԻՕ Բանկը (ՓԲԸ)՝ մուծած 4.96 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 413.2 մլն դրամով կամ 9.08%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 74-րդ հորիզոնականը։

13-րդ հորիզոնականում գտնվող Ֆասթ Բանկը 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 4.78 մլրդ դրամ հարկ։ Նվազումը կազմել է 634.02 մլն դրամ կամ 15.28%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 75-րդ հորիզոնականում։

Արմսվիսբանկը 12-րդ հորիզոնականում է՝ վճարած 4.5 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.58 մլրդ դրամով կամ 54.26%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 78-րդ հորիզոնականում է։

15-րդ հորիզոնականում է Արդշինինվեստբանկը (նախկինում ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստան), որը 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 2.43 մլրդ դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 4.96 մլրդ դրամ։ Գրանցվել է անկում՝ 2.54 մլրդ դրամով կամ 51.10%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 148-րդ հորիզոնականում։

Մելլաթ Բանկը, 16-րդ հորիզոնական, 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 1.77 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 252.88 մլն դրամ կամ 16.65%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 200-րդ հորիզոնականում։

Արցախբանկը, 17-րդ հորիզոնական, 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 1.77 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 294.14 մլն դրամ կամ 19.94%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 201-րդ հորիզոնականում։

18-րդ հորիզոնականում Բիբլոս Բանկ Արմենիան է, որը 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 1.21 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 136.34 մլն դրամ կամ 12.67%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 298-րդ հորիզոնականում։

2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 164.57 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 37.57%-ով կամ 44.94 մլրդ դրամով։

1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը 2025թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 2.24 մլրդ դրամ հարկ, +7.14% կամ 149.07 մլն դրամ։

Բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,000 խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի 8.45%, 2024թ.-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 6.75% էր։

Եթե բանկերի կողմից մուծված հարկերը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/01/26 դրությամբ՝ 378.86 դրամ), բանկերի կողմից վճարվել է 434.37 մլն դոլար հարկ։ 

2025թ. հունվար-դեկտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ +33.47 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Արդշինբանկը՝ +497.24%։

NoԱնվանումՀարկ*
5ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 40,201,336
6ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 29,003,990
24ԱԿԲԱ ԲԱՆԿ 13,955,231
28ԻՆԵԿՈԲԱՆԿ 11,610,819
35ՅՈՒՆԻԲԱՆԿ 9,114,538
43ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 7,787,370
48ԱՅԴԻ ԲԱՆԿ 7,221,579
49ԷՎՈԿԱԲԱՆԿ 6,969,761
57ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 5,925,684
58ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 5,916,667
64ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 5,428,381
74ԱՄԻՕ ԲԱՆԿ 4,964,027
75ՖԱՍԹ ԲԱՆԿ 4,784,045
78ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 4,501,614
148ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ 2,427,759
200ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 1,771,670
201ԱՐՑԱԽԲԱՆԿ 1,769,503
298ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ 1,212,635
Ընդամենը՝164,566,611
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52