Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Հայաստանի ֆոնդային բորսա. 2026թ.-ի հունվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
06/02/2026 17:00
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսա. 2026թ.-ի հունվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի հունվար ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Հունվարին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 75 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 68.48%-ով, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 55 գործարք՝ շուրջ 13․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 12․3 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1174 գործարք՝ հունվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 175 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 211․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 21%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.96%-ով*։ Բաժնետոմսերով կնքվել է 202 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ: Հունվար ամսին կնքվել է 39 ռեպո գործարք։

Հունվարին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 12 գործարք՝ ավելի քան 2․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 379-380․50 դրամ միջակայքում, առաջարկը՝ 379-380.90 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 379.7 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում 2025թՀունիսից բաժնետոմսերի կապիտալիզացիան ներառում է նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվումforbes՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43