Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«Ինթելլիջենք Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
10/02/2026 14:42
Կիսվել

«Ինթելլիջենք Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսա (AMX) մուտք գործող նոր ընկերությունների թիվը շարունակաբար աճում է։ Այս անգամ կապիտալի շուկա է մուտք գործում «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը մասնագիտացված է առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումներ կատարելու, այդ ակտիվները կառավարելու և զարգացնելու մեջ։

Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Ներդրողներն արդեն փետրվարի 13-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին` դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ և 2,500,000 ԱՄՆ դոլար անվանական ծավալով, կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի առաջնային՝ Abond ցուցակում։ Կցուցակվեն համապատասխանաբար 10,000 և 25,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով, 11.9% և 7.9% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամսյա շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 15-ից- 18-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ամերիաբանկ»-ի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

«Առողջապահության և ապահովագրության ոլորտում առաջատար դիրք ունեցող ընկերության մուտքը կապիտալի շուկա կարևոր քայլ է ոլորտային դիվերսիֆիկացման և առողջապահական համակարգի կայուն զարգացման տեսանկյունից։ Այս նախաձեռնությունը նաև ամրապնդում է ներդրողների վստահությունը և խթանում է առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացումը։ Մեր նպատակն է ստեղծել իրական ներդրումային հնարավորություններ թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների համար: Այս թողարկումը վկայում է այն մասին, որ ընկերությունները կարող են օգտագործել պարտատոմսերը որպես ռազմավարական գործիք՝ բիզնեսի ընդլայնման և նոր շուկաներում ներկայություն ձևավորելու նպատակով: Այս համատեքստում Հայաստանի ֆոնդային բորսան իր առաքելությունն է համարում ստեղծելու թափանցիկ և հասանելի ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են կառուցել երկարաժամկետ, փոխվստահելի և արդյունավետ գործընկերային հարաբերություններ»։

«Առողջապահության, ապահովագրության և ասիստանս ծառայությունները յուրաքանչյուրի համար առավել հասանելի, կառավարելի և պարզ դարձնելու նպատակով մենք միավորել ենք այս երեք կարևոր բաղադրիչները մեկ ամբողջական էկոհամակարգի ներքո։ Ռազմավարական զարգացման նոր փուլի շրջանակում մեկնարկել ենք կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը և դրանց մի մասի ուղղումը «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնի կառուցմանը: Այս նոր նախագիծը կդարձնի բուժօգնությունը առավել հասանելի, որակյալ և վստահելի` ապահովելով մասնագիտացված բուժօգնություն առանց հերթերի, առանց բարդ երթուղիների և անորոշության», – նշել է «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրեն Արևշատ Մելիքսեթյան:

«Ինթելիջենթ մենեջմենթ»-ի պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումն ավարտվեց հաշված օրերի ընթացքում: Ընդ որում, մենք ակտիվ հետաքրքրություն արձանագրեցինք թե° ինստիտուցիոնալ, թե° մանրածախ ներդրողների կողմից, չնայած ոչ բոլորը հասցրեցին մասնակցել տեղաբաշխմանը մեծ պահանջարկի արդյունքում: Սա մեզ համար ևս մեկ ազդակ էր, որ Հայաստանի կապիտալի շուկան ու ներդրողները սպասում են ու պատրաստ են որակյալ և վստահելի ընկերությունների մուտքին` ամենատարբեր ոլորտներից: Լիահույս ենք, որ այս օրինակը ոգևորիչ կլինի նաև այլ ոլորտների առաջատար  կազմակերպությունների համար»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը։

Դուստր ընկերություններն են «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը («Արինտերլև» ՓԲԸ) և «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն (ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից), որոնց համագործակցության արդյունքում ձևավորվում է առողջապահական ծառայությունների մատուցման ամբողջական շղթա։

Ներդնելով միջազգային լավագույն փորձը՝ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն այն ադապտացնում և տեղայնացնում է Հայաստանի պայմաններին՝ կենտրոնացնելով ռազմավարական որոշումների կայացումն ու ընդհանուր ֆունկցիաները մեկ հարթակում։ Ներկայումս ընկերության գործունեությունը կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա՝

  • կապիտալի բաշխում,
  • ռազմավարական և կորպորատիվ կառավարում,
  • ակտիվների կառավարում։

Բորսան իր գործունեությամբ շարունակելու է խրախուսել պատասխանատու ընկերությունների մուտքը կապիտալի շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային էկոհամակարգ և ապահովելով իրական հատվածի երկարաժամկետ ֆինանսավորում կապիտալի շուկայի գործիքների միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88