Նորվեգիան Կիևին ռազմական օգնության համար ավելի քան 440 մլն դոլար կհատկացնի
Նորվեգիան որոշել է 443.2 մլն դոլար ուղղել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար: Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Նորվեգիայի կառավարության հայտարարությանը։
Բացի այդ, Նորվեգիան և Ֆրանսիան համաձայնության են եկել, որ պաշտոնական Օսլոն Ուկրաինայի կարիքների համար տարբեր սարքավորումներ կգնի ֆրանսիական պաշտպանական արդյունաբերությունից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է «օդ-երկիր» դասի սպառազինության, հետախուզության և իրավիճակի վերահսկման միջոցների ձեռքբերմանը։
«Մեր համաձայնագրում նշված նախագծերը արագ ազդեցություն կունենան Ուկրաինայի համար», – հայտարարել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Տորե Սանդվիկը։
