Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ռուսաստանին բաժին է ընկնում 2025թ.-ի դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 71․1%-ը
25/02/2026 23:16
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2025թ.-ի դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 71․1%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2025թ․-ի դեկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 719.7 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 404.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 315.1 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2025թ․-ի դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 511․4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 64․9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 446․5 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 71․1%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 71․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 45․6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 26․1 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 10%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 18․2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 8․5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 9․6 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.5%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 11․3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 17․3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․6%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 11․2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 58․2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -47 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․6%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 9․9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 7․9 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․4%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 7․7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 34․9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -27․1 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 6․6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0․5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 6․1 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.9%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 5․9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 8․3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2․4 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.8%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 5․5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 13.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.8%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 10․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 19․5 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -8․7 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․5%-ը։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02