AMX. Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, մասնավորապես՝
1․ AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
- տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 27,565,300,000 դրամ,
- միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.6845%,
- արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%:
2․ AMGN36294293 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
- տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,
- միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.4851%,
- արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.4%:
3․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
- տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,
- միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.0136%,
- արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:
4․ AMGT52054278 տարբերակիչ ծածկագրով և 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․
- տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 5,000,000,000 դրամ,
- միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.9643%։
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
