ԱՄՆ պետական պարտքն աճել է 450 մլրդ դոլարով՝ Իրանի հետ հակամարտության ֆոնին
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին՝ ԱՄՆ պետական պարտքն աճել է գրեթե 450 մլրդ դոլարով և հասել 39.2 տրլն դոլարի՝ ըստ US Debt Clock կայքի տվյալների։ Դրա վրա ազդել են պաշտպանության ծախսերի աճը և պարտքային պարտավորությունների տոկոսների վճարումները։
Ամերիկացիներին սա սպառնում է ավելի թանկ հիփոթեքային և բիզնես վարկերի տեսքով, իսկ համաշխարհային տնտեսության համար՝ գնաճի արագացման և ՀՆԱ աճի դանդաղման ռիսկով:
