NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են 13/12/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու փետրվար ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 2.57%-ով և կազմել 1224.90 դոլար, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 4.47%-ով և կազմել 19.45 դոլար, իսկ պլատինի հունվար ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.50%-ով և կազմել 1364.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):