Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Ռուսաստանը հուլիսին նավթի և գազի հաշվին բյուջեի եկամուտներն ավելացրել է 60%-ով
27/07/2026 13:18
Կիսվել

Ռուսաստանը հուլիսին նավթի և գազի հաշվին բյուջեի եկամուտներն ավելացրել է 60%-ով

Ռուսաստանի Դաշնության համախմբված բյուջեի՝ նավթի և գազի իրացումից ստացված եկամուտները (որոնք կազմում են բոլոր մուտքերի մոտ մեկ հինգերորդը) 2026 թվականի հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 60%-ով: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հիմնական շարժիչ ուժը ածխաջրածինների համաշխարհային գների շուկայական իրավիճակն է եղել։

Եկամուտների աճին նպաստել է նաև երկրորդ եռամսյակի արդյունքներով օգտակար հանածոների արդյունահանման հարկից ստացված մուտքերի զգալի ավելացումը, ինչը հաշվետու ժամանակահատվածում ապահովել է ընդհանուր եկամուտների դրական դինամիկան։

Ռուսաստանի Դաշնությունը, որը նավթի արդյունահանման և արտահանման ծավալներով աշխարհում երրորդ տեղում է՝ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից հետո, շարունակում է պահպանել բյուջեի բարձր կախվածությունը հումքի արտահանումից, որից ստացված միջոցներն՝ ի թիվս այլ նպատակների, ուղղվում են ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների նավթագազային հարկային մուտքերը, նախնական հաշվարկներով, կարող են տարեկան կտրվածքով նվազել 11%-ով՝ հասնելով 4.9 տրիլիոն ռուբլու։ Ռուսաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալները սպասվում են օգոստոսի 5-ին։

2026 թվականի բյուջեի հիմնական կանխատեսմամբ՝ նավթագազային եկամուտները նախատեսվում են 8.92 տրիլիոն ռուբլու (113.7 մլրդ դոլարի) մակարդակում՝ ընդհանուր պլանավորված 40.283 տրիլիոն ռուբլի եկամուտների պայմաններում։ Համեմատության համար՝ 2025 թվականին համապատասխան ցուցանիշը նվազել էր 24%-ով՝ հասնելով 8.48 տրիլիոն ռուբլու, ինչը ամենացածր մակարդակն էր՝ 2020 թվականից ի վեր։

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15