Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Մայքլ Բյուրին կանխատեսում է ԱՄՆ ֆոնդային շուկայի անկում՝ 1987 թվականի սցենարով
05/08/2026 17:15
Կիսվել

Մայքլ Բյուրին կանխատեսում է ԱՄՆ ֆոնդային շուկայի անկում՝ 1987 թվականի սցենարով

Հայտնի ներդրող Մայքլ Բյուրին շարունակում է խաղադրույք կատարել ԱՄՆ ֆոնդային շուկայի անկման վրա՝ չնայած S&P 500 ինդեքսի ռեկորդային աճին, հաղորդում է CNBC-ն։

Օրերս  S&P 500-ն աճել է 1.9%-ով՝ հունիսից ի վեր առաջին անգամ փակվելով պատմական առավելագույն մակարդակում՝ կորպորատիվ ուժեղ ֆինանսական արդյունքների և նավթի գների նվազման ֆոնին։ Տեխնոլոգիական Nasdaq Composite ինդեքսը բարձրացել է 2.7%-ով։

Չնայած շուկայի դրական դինամիկային՝ Բյուրին թերահավատորեն է գնահատում արհեստական բանականության շուրջ ձևավորված բումը՝ համարելով, որ ոլորտի ենթակառուցվածքների նկատմամբ ներկայիս պահանջարկը երկարաժամկետ հեռանկարում կայուն չէ։ Նա շարունակում է պահպանել կարճ դիրքեր iShares Semiconductor ETF, Micron, Nvidia, Caterpillar, Palantir, Tesla և Applied Materials ընկերությունների արժեթղթերում։

Ներդրողի կարծիքով՝ շուկայի ներկայիս աճը ձևավորել է ինքն իրեն սնուցող ցիկլ, որի պայմաններում տատանողականության նվազումը դրդում է ներդրումային հիմնադրամներին մեծացնել ֆինանսական լծակի կիրառումը։

«Ես շարունակում եմ հավատալ, որ շուկան մոտենում է խոշոր գագաթնակետին, և հնարավոր է անկում՝ 1987 թվականի սցենարով։ Սակայն S&P 500-ի նոր պատմական առավելագույնները, ամենայն հավանականությամբ, շուկա կներգրավեն նոր կապիտալ», — նշել է Բյուրին։

Նա հավելել է, որ իր բոլոր անկման խաղադրույքները շարունակում են շահութաբեր մնալ, բացառությամբ Nvidia-ի դեմ բացված դիրքի, և հիշեցրել, որ կարճ վաճառքի ռազմավարությունը հարմար չէ բոլոր ներդրողների համար։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88