AMX. Տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 11-ին տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Մասնավորապես` AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40,000,000,000 դրամ, իսկ պահանջարկը՝ 69,370,000,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 7.4768%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7.6% է:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
