Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ռուսաստանի դաշնային բյուջեի պակասուրդը հունվար-հուլիս ամիսներին հասել է 6.455 տրլն ռուբլու
12/08/2026 15:45
Կիսվել

Ռուսաստանի դաշնային բյուջեի պակասուրդը հունվար-հուլիս ամիսներին հասել է 6.455 տրլն ռուբլու

Ռուսաստանի դաշնային բյուջեն 2026 թվականի հունվար-հուլիսին, նախնական տվյալներով, կատարվել է 6.455 տրլն ռուբլի պակասուրդով, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 2.8%-ին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը։

2026 թվականի բյուջեով նախատեսված էր 3.786 տրլն ռուբլու կամ ՀՆԱ-ի 1.6%-ի չափով պակասուրդ։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նախկինում նշել էր, որ այդ ցուցանիշը կարող է վերանայվել դեպի աճ։

Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում բյուջեի պակասուրդը կազմել էր 4.622 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 2.2%-ը։

Ֆինանսների նախարարությունը բարձր պակասուրդը հիմնականում պայմանավորում է պետական ծախսերի առաջանցիկ ֆինանսավորմամբ։

Հունվար-հուլիսին դաշնային բյուջեի եկամուտներն աճել են 8.8%-ով՝ հասնելով 22.112 տրլն ռուբլու։ Ոչ նավթագազային եկամուտներն ավելացել են 18.3%-ով՝ կազմելով 17.518 տրլն ռուբլի, իսկ ԱԱՀ-ի մուտքերն աճել են 24.9%-ով՝ մինչև 9.791 տրլն ռուբլի։

Միաժամանակ նավթագազային եկամուտները նվազել են 16.8%-ով՝ մինչև 4.595 տրլն ռուբլի, ինչը նախարարությունը հիմնականում կապում է նախորդ ժամանակահատվածներում նավթի գների անկման հետ։

Նախնական գնահատմամբ՝ բյուջեի ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 14.5%-ով՝ հասնելով 28.567 տրլն ռուբլու։ Ֆինանսների նախարարությունը կրկին նշում է, որ ծախսերի արագ աճը պայմանավորված է պայմանագրերի օպերատիվ կնքմամբ և մի շարք ծախսերի կանխավճարային ֆինանսավորմամբ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41