Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Չինաստանն ընդլայնում է թվային յուանի համակարգը
21/08/2026 17:00
Կիսվել

Չինաստանն ընդլայնում է թվային յուանի համակարգը

Չինաստանի Ժողովրդական բանկը 2026 թվականի սկզբից զգալիորեն ընդլայնել է թվային յուանի (e-CNY) համակարգին մասնակցող բանկերի շրջանակը։ Տարվա սկզբի 10 բանկի փոխարեն այժմ համակարգում ներգրավված է արդեն 30 բանկ, որոնցից ութը միացել են այս շաբաթ, հաղորդում է CoinDesk-ը։

Նոր մասնակիցների թվում են Ping An Bank-ը, Hengfeng Bank-ը, Bank of Shanghai-ը և Bank of Hangzhou-ը։ Դրանք e-CNY ծառայությունները կսկսեն տրամադրել գործառնական և տեխնիկական նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո։ Սա 2026 թվականին համակարգի երկրորդ ընդլայնումն է․ ապրիլին դրան միացել էր ևս 12 ֆինանսական հաստատություն։

Թվային յուանը կենտրոնական բանկի թվային արժույթ է (CBDC) և, ի տարբերություն Bitcoin-ի նման ապակենտրոնացված կրիպտոարժույթների, թողարկվում ու վերահսկվում է Չինաստանի Ժողովրդական բանկի կողմից։ Դրա արժեքը կապված է ազգային արժույթի՝ յուանի հետ։

Չինաստանում գործում է CBDC-ի երկաստիճան համակարգ։ Լիազորված բանկերը հաճախորդներին հնարավորություն են տալիս բացել անձնական և կորպորատիվ թվային դրամապանակներ, փոխանակել թվային յուան և կատարել վճարումներ, ինչպես նաև իրականացնում են փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում հաճախորդների ստուգումներ։ Կենտրոնական բանկը, իր հերթին, կառավարում է համակարգի հիմնական ենթակառուցվածքն ու e-CNY-ի թողարկումը։

2025 թվականի նոյեմբերի դրությամբ Չինաստանում թվային յուանով իրականացվել էր 3.48 մլրդ գործարք՝ ընդհանուր 16.7 տրլն յուան կամ մոտ 2.5 տրլն դոլար ծավալով։ Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ շարունակելու է ավելացնել համակարգի օպերատորների թիվը։

Համակարգի ընդլայնումը մաս է կազմում հունվարից ուժի մեջ մտած լայնածավալ բարեփոխման։ Նոր կանոններով առևտրային բանկերի թվային դրամապանակներում պահվող e-CNY-ն համարվում է բանկերի ավանդային պարտավորություն։ Բանկերը պարտավոր են դրա դիմաց տոկոս վճարել, իսկ մնացորդները ներառվում են ավանդների ապահովագրության համակարգում։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11