
ԿԲ. Առաջիկա ամիսներին գնաճը կնվազի և կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում
Առաջիկա ամիսներին Հայաստանում գնաճը կնվազի և կմոտենա 4% նպատակային մակարդակին՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում (4 ±1,5%): Նման կանխատեսում է ներկայացրել Կենտրոնական բանկը:
Սպասվում է նաև, որ առաջիկա ամիսներին երկրում տնտեսական աճի տեմպերը որոշ չափով կարագանան` պայմանավորված արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև շինարարությունում նախատեսված խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի՝ արդեն իսկ սկսված աշխատանքների շարունակականության ապահովմամբ: