Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Հնդկաստանն իր սփյուռքն օգտագործել է ռուփին պաշտպանելու համար
04/09/2026 11:23
Կիսվել

Հնդկաստանն իր սփյուռքն օգտագործել է ռուփին պաշտպանելու համար

Հունիսին Հնդկաստանը դիմել է մոտ 35 միլիոն մարդ կազմող իր սփյուռքին՝ փորձելով կանխել ռուփիի փոխարժեքի կտրուկ անկումը։ Bloomberg գործակալությունը պարզել է, թե որքան արդյունավետ է եղել այս ռազմավարությունը։

Երկրի կենտրոնական բանկը տեղական բանկերի համար խթաններ է ստեղծել արտարժույթով ավանդներ ներգրավելու նպատակով՝ ակնկալելով այդ կերպ արտերկրում բնակվող հնդիկներից ներգրավել պոտենցիալ միլիարդավոր դոլարներ։ Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, վերջին անգամ նմանատիպ ռազմավարություն կիրառվել է 2013 թվականին, երբ զարգացող շուկաներից տեղի էր ունենում կապիտալի լայնածավալ արտահոսք։ Այն ժամանակ, Bloomberg-ի հաշվարկներով, բանկերին հաջողվել էր ներգրավել մոտ 26 մլրդ դոլար, ինչը նպաստել էր Հնդկաստանի արժութային պահուստների կրճատման սահմանափակմանը։

Հոդվածի համաձայն՝ այս անգամ հնդիկ բանկիրներն ի սկզբանե ակնկալում էին ներգրավել առնվազն 80 մլրդ դոլար։ Սակայն արդյունքը զգալիորեն գերազանցել է սպասելիքները, գրում է Bloomberg-ը․ բանկերը ռեկորդային 127 մլրդ դոլար են ներգրավել արտարժույթով ավանդների տեսքով։ Հաշվի առնելով նաև այլ արտարժութային վարկերը, որոնց տրամադրումը նույնպես խթանվել է ընդունված միջոցառումների շրջանակում, ընդհանուր առմամբ՝ ծրագիրը ներգրավել է ավելի քան 136 մլրդ դոլար, նշվում է լրատվական գործակալության նյութում։ Արձագանքն այնքան մեծ է եղել, որ Հնդկաստանի պահուստային բանկն օգոստոսի 31-ին դադարեցրել է ավանդների ընդունումը՝ նախատեսված ժամկետից մեկ ամիս շուտ։

Bloomberg-ը նշում է, որ այս ծրագիրը դրական, թեև սահմանափակ ազդեցություն է ունեցել արժույթի փոխարժեքի վրա։ Նրա գնահատմամբ՝ սեպտեմբերի սկզբի դրությամբ հնդկական ռուփին Ասիայի ամենաարագ աճող արժույթներից երկրորդն էր, իսկ արտարժույթի հսկայական ներհոսքը կենտրոնական բանկին զգալի հնարավորություններ է տվել դիմակայելու համաշխարհային շուկաների տատանողականությանը։

Հունիսի սկզբից, երբ RBI-ն հայտարարեց ընդունված միջոցառումների մասին, ռուփին ամրապնդվել է մոտ 1.4%-ով և այժմ զգալիորեն բարձր է մայիսի վերջին գրանցված պատմական նվազագույն մակարդակից՝ մոտ 97 ռուփի՝ մեկ դոլարի դիմաց։ Սակայն, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, այս աճը զգալիորեն փոքր է 2013 թվականին նմանատիպ քայլից հետո արձանագրված 10%-անոց ամրապնդման համեմատ։

Կենտրոնական բանկի առջև, այնուամենայնիվ, շարունակում են կանգնած մնալ մի շարք խնդիրներ՝ սկսած ԱՄՆ-ում բարձր տոկոսադրույքներից մինչև հում նավթի գների արագ աճը։ Այնուամենայնիվ, ինչպես գրում է լրատվական գործակալությունը, արտարժույթի հսկայական ներհոսքը RBI-ին զգալի հնարավորություններ է տվել պաշտպանելու ռուփին, եթե դրա նկատմամբ ճնշումը կրկին ուժեղանա։

Bloomberg-ի կողմից հարցված փորձագետներն ակնկալում են, որ առաջիկա ամիսներին արժույթը կշարունակի աջակցություն ստանալ, ինչը պոտենցիալ կարող է կոտրել 2025 թվականից սկսված կայուն արժեզրկման շրջափուլը։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9