Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
ԱՄՆ բնակչության եկամուտները 2025 թվականին հասել են ռեկորդային մակարդակի
17/09/2026 11:29
Կիսվել

ԱՄՆ բնակչության եկամուտները 2025 թվականին հասել են ռեկորդային մակարդակի

2025 թվականին ամերիկացիների եկամուտները հասել են ռեկորդային մակարդակի, բացի այդ, կրճատվել է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տարեկան զեկույցը։

ԱՄՆ բնակչության մեդիանային եկամուտն աճել է 2.6%-ով՝ հաշվի առնելով գնաճը, և կազմել 87.46 հազար դոլար։ Սա գերազանցում է նախորդ առավելագույն ցուցանիշը, որը գրանցվել էր 2019 թվականին՝ COVID-19 համավարակի մեկնարկից անմիջապես առաջ, և կազմում էր 85.32 հազար դոլար։

Եկամուտների աճ արձանագրվել է բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում փոփոխություն չի գրանցվել։ WSJ-ի գնահատմամբ՝ սա արտացոլում է խորացող անհավասարությունը, որի պայմաններում սպառողական ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներին։

Երկու տարի անընդմեջ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության աճից հետո, անցած տարի իրավիճակը փոխվել է։ Ամբողջ տարվա ընթացքում լրիվ դրույքով աշխատած կանայք տղամարդկանց կողմից նույնատիպ պաշտոններում վաստակած յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց ստացել են մոտ 84 ցենտ՝ 2024 թվականի մոտ 81 ցենտի փոխարեն։

Ռասայական խմբերի շրջանում եկամուտների ամենամեծ աճը գրանցվել է սևամորթ ամերիկացիների տնային տնտեսություններում՝ 4.8%-ով՝ հասնելով 59.98 հազար դոլարի։ Լատինամերիկյան ծագում չունեցող սպիտակամորթ ամերիկացիների եկամուտներն աճել են 2.9%-ով՝ հասնելով 91.93 հազար դոլարի։ Լատինամերիկացիների և ասիացիների տնային տնտեսությունների եկամուտները գրեթե չեն փոխվել՝ համապատասխանաբար կազմելով 73.26 հազար և 126.3 հազար դոլար։

Անցած տարի աղքատության մեջ գտնվող ամերիկացիների մասնաբաժինը նվազել է մինչև հաշվարկների իրականացման ողջ ժամանակահատվածի ամենացածր մակարդակը՝ 10.2%՝ 2024 թվականի 10.7%-ի համեմատ։

Աղքատության շեմից ցածր եկամուտով երկրում բնակվում էր 34.5 մլն ամերիկացի։ Միայնակ մարդկանց համար աղքատության շեմը կազմում էր տարեկան մոտ 15 հազար դոլար եկամուտ, իսկ չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար՝ մոտ 33 հազար դոլար։

2025 թվականին երկրում 26.7 մլն մարդ ամբողջ տարվա ընթացքում չի ունեցել բժշկական ապահովագրություն։ Դա կազմում է բնակչության 7.9%-ը։ 2024 թվականի համեմատ այս ցուցանիշը գրեթե չի փոխվել։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65