Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հայտնի են «Բորսայի Լավագույն Անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողները
20/01/2014 10:15
Կիսվել

Հայտնի են «Բորսայի Լավագույն Անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողները

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի Լավագույն Անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն չորորդ տարին անընդմեջ: 2013 թվականի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ են հանձնվել հետևյալ ավանդական անվանակարգերում՝

Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,

Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,

Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում,

Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում,

Բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից «Բիզնես 24»-ին տեղեկանցում են, որ  2013 թվականի արդյունքներով «Արմենբրոկ» ԲԲԸ-ն հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում հայտնվել են նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ «Արմենբրոկ» ԲԲԸ-ն արժանացել էր այս մրցանակին նաև 2012 թվականին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն են եղել նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն: Արարատբանկն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում այս անվանակարգում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ 2010 թվականին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել այս անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում և «2013 թվականի Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս «Արարատբանկ» ԲԲԸ-ն այս անվանակարգի հաղթողն էր: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն  են եղել «Հայբիզնեսբանկ» ԲԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն երրորդ անգամ հաղթող է ճանաչվել գեր-անվանակարգում և արժանացել «2013թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում ընդգրկվել են նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88