Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Չինաստանի կենտրոնական բանկը տոներից առաջ օրական մինչև 149 մլրդ դոլար կտրամադրի ֆինանսական համակարգին
23/09/2026 15:15
Կիսվել

Չինաստանի կենտրոնական բանկը տոներից առաջ օրական մինչև 149 մլրդ դոլար կտրամադրի ֆինանսական համակարգին

Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ «Ոսկե շաբաթ» տոնական շրջանին ընդառաջ կարճաժամկետ իրացվելիության ապահովման գործիքների միջոցով օրական մինչև 1 տրլն յուան (149 մլրդ դոլար) կտրամադրի ֆինանսական համակարգ։

Չինաստանի ժողովրդական բանկը հայտնել է, որ կիրականացնի մեկօրյա հակադարձ ռեպո գործառնություններ՝ բանկային համակարգի իրացվելիության կարճաժամկետ պահանջարկը բավարարելու նպատակով։

Բանկը չի հստակեցրել, թե կոնկրետ որ օրերին են իրականացվելու գործառնությունները, և չի հրապարակել փոխառությունների արժեքը։ Չինաստանում իրացվելիության պահանջարկը, որպես կանոն, աճում է տոներին ընդառաջ։

Չինաստանի միջբանկային պարտատոմսերի շուկան փակ կլինի մեկ շաբաթ՝ Ազգային օրվա տոնակատարության կապակցությամբ։ Շուկայի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ միջբանկային շուկան չի գործի նաև Աշնան կեսի տոնի կապակցությամբ։

Չինաստանի ֆոնդային շուկան նույնպես փակ կլինի տոնական օրերին և, բորսաների կայքերում հրապարակված տվյալների համաձայն, «Ոսկե շաբաթվա» ավարտից հետո՝ կվերսկսի առևտուրը։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84