Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Goldman Sachs-ը սառեցրել է ԱԲ ընկերությունների բաժնետոմսերի շուրջ ներդրողների լավատեսությունը
28/09/2026 13:27
Կիսվել

Goldman Sachs-ը սառեցրել է ԱԲ ընկերությունների բաժնետոմսերի շուրջ ներդրողների լավատեսությունը

Goldman Sachs-ի ռազմավար Ռայան Համոնդի գնահատմամբ՝ Amazon-ի, Oracle-ի և Microsoft-ի նման հիպերմասշտաբային ամպային ընկերությունները առաջիկա մի քանի տարիներին պետք է արհեստական բանականությունից (ԱԲ) ստանան շուրջ 300 մլրդ դոլար եկամուտ, որպեսզի իրենց ներդրումներն արդարացնեն։ Նրա խոսքով՝ ընկերությունները դեռ զգալիորեն հեռու են այդ ցուցանիշից։

Ինչպես գրում է Yahoo Finance-ը, խոշորագույն ամպային ծառայություններ մատուցողների եկամուտների աճի տեմպն այս տարի կտրուկ արագացել է։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում նրանց տարեկանացված եկամուտը մոտ 70 մլրդ դոլար-ով գերազանցել է այն մակարդակը, որը կարելի էր ակնկալել մինչև ԱԲ բումը ձևավորված միտումների պահպանման դեպքում։ Ընկերությունների այս խմբի հայտարարված պայմանագրային պարտավորությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 1.5 տրլն դոլարը։

«Մեր գնահատմամբ՝ ԱԲ-ի օգտատերերը պետք է տարեկան շուրջ 1 տրլն դոլար ծախսեն ԱԲ-ի վրա հիմնված հավելվածների համար, որպեսզի խոշորագույն ամպային ծառայություններ մատուցողները կարողանան զգալի եկամտաբերություն ապահովել իրենց ներդրումներից, իսկ հավելվածներ մշակողները՝ հաշվարկային հզորությունների վրա կատարվող ծախսերի բարձր շահութաբերություն», — Համոնդի խոսքերը մեջբերում է Yahoo Finance-ը։

Հոդվածում նշվում է, որ ներդրողների համար խաղադրույքները բարձր են․ վերջին շաբաթներին նրանք ԱԲ-ի շուրջ լավատեսության ֆոնին կրկին ակտիվորեն ներդրումներ են կատարել խոշորագույն ամպային ծառայություններ մատուցողների բաժնետոմսերում։

Yahoo Finance-ի տվյալներով՝ ԱԲ-ի և ամպային տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի դինամիկային հետևող Roundhill Magnificent Seven ETF-ը մեկ ամսից էլ կարճ ժամանակահատվածում աճել է 8%-ով, մինչդեռ S&P 500-ը գրանցել է ընդամենը չափավոր աճ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52