ԱՄՆ-ի պետական պարտքը նոր հակառեկորդ է սահմանել
ԱՄՆ-ի պետական պարտքը նոր հակառեկորդ է սահմանել՝ հասնելով 40.5 տրիլիոն դոլարի։ Այդ մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները:
ԱՄՆ-ի պետական պարտքն օգոստոսի 18-ին գերազանցել է 40 տրիլիոն դոլարը։ Երկու ամսվա ընթացքում պարտքը սկզբում աճել է 1%-ով, իսկ ներկայումս ավելացել է ևս 500 մլրդ դոլարով։
ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ փոխառությունների ընդհանուր ծավալը կազմում է 40.528 տրիլիոն դոլար։
Վերջին տասը տարում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել է ավելի քան երկու անգամ։ 2016 թվականի այս օրերին այն կազմում էր շուրջ 19.8 տրիլիոն դոլար։
