Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Չինաստանը ֆոնդային շուկայի անկման պատճառով կասեցրել է IPO-ները
04/11/2026 14:39
Կիսվել

Չինաստանը ֆոնդային շուկայի անկման պատճառով կասեցրել է IPO-ները

Չինաստանի իշխանությունները կարգադրել են կասեցնել բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկները (IPO) և գործող բաժնետերերի կողմից արժեթղթերի խոշորածավալ վաճառքները՝ ֆոնդային շուկայի անկման ֆոնին։ Սահմանափակումները կարող են պահպանվել մինչև իրավիճակի կայունացումը։

Այս մասին, հղում անելով երեք իրազեկ աղբյուրի, հայտնում է Financial Times-ը։ Նրանց տեղեկություններով՝ Չինաստանի արժեթղթերի շուկայի կարգավորման հանձնաժողովը (CSRC) վերջին օրերին հանդիպումներ է անցկացրել ներդրումային բանկերի ներկայացուցիչների հետ և ոչ պաշտոնական կարգով պահանջել ժամանակավորապես դադարեցնել նոր տեղաբաշխումների նախապատրաստումը։

Կարգավորող մարմինը սահմանափակել է նաև գործող բաժնետերերի կողմից բաժնետոմսերի խոշորածավալ վաճառքները։ Այս որոշման նպատակն է նվազեցնել բաժնետոմսերի գնանշումների վրա ճնշումը և աջակցել ֆոնդային շուկային։

Լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունն առաջացել է չինական բաժնետոմսերի կտրուկ անկումից հետո։ Հոկտեմբերին մայրցամաքային Չինաստանի խոշորագույն ընկերություններն ընդգրկող CSI 300 ինդեքսը նվազել է 8.5%-ով։ Սա վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում ամսական ամենավատ արդյունքն է։ 2026 թվականի սկզբից ինդեքսը կորցրել է իր արժեքի շուրջ 15%-ը։

Հրատարակությունը գնանշումների անկման պատճառների թվում նշում է տնտեսական իրավիճակի վատթարացումը, ներդրողների կասկածները՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումների հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև ունևոր բաժնետերերի կողմից հարկային պարտավորությունները կատարելու նպատակով բաժնետոմսերի վաճառքը։

Միևնույն ժամանակ, առաջնային տեղաբաշխումների շուկան նախկինում վերականգնման միտումներ էր ցուցաբերում։ Bloomberg-ի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից չինական ընկերությունները IPO-ների միջոցով ներգրավել են ավելի քան 292 միլիարդ յուան։ Սա 2023 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

Նոր սահմանափակումները կարող են դանդաղեցնել այն ընկերությունների կողմից կապիտալի ներգրավումը, որոնք պատրաստվում էին դուրս գալ ֆոնդային բորսա։

Չինաստանի իշխանությունները նաև լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում շուկային աջակցելու համար, այդ թվում՝ խրախուսում են ընկերությունների կողմից սեփական բաժնետոմսերի հետգնումը։ Մասնավորապես, նման գործարքների ֆինանսավորման վարկավորման տոկոսադրույքը նվազեցվել է 1.25%-ից մինչև 1%։

Հրապարակման պահին IPO-ների կասեցման վերաբերյալ պաշտոնական հրապարակային հաստատում դեռևս չէր ստացվել։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41