![Վատիկանի բանկում ձերբակալվածների պայուսակում եղել են 4 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ կեղծ պարտատոմսեր](https://b24.am/pub/uploads/2014/03/vatican_bank_575751625.jpg)
Վատիկանի բանկում ձերբակալվածների պայուսակում եղել են 4 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ կեղծ պարտատոմսեր
Վատիկանի բանկում ձերբակալվել է երկու տղամարդ, որոնք բանկ են ժամանել և պահանջել հանդիպում կարդինալների հետ: Քանի որ այդ մարդկանց անունները ցուցակներում չեն եղել, բանկը պահպանող շվեցարական գվարդիայի ծառայողները ձերբակալել են նրանց և պարզել, որ այդ տղամարդկանց մոտ գտնվող պայուսակում կան 4 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ կեղծ պարտատոմսեր: Դրանիցհետո գործին արդեն խառնվել են Իտալիայի ոստիկանները:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ձերբակալվածներից փորձել են կեղձ պարտատոմսերը ներկայացնել որպես վարկային գծի ապահովադիր միջոց: Ձերբակալվածներից մեկն ամերիկացի է, իսկ մյուսը` հոլանդացի: