
Ամերիաբանկը կատարելագործում է հանքարդյունաբերական տեխնոլոգիաները Հայաստանում
Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նախագծերի ֆինանսվորմամբ: Ապրիլի 28-ին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու արդյունահանման գործարանում տեղի ունեցավ առաջնակարգ տեխնոլոգիաներով հագեցած «Ալբիոն» արտադրամասի հանդիսավոր բացման արարողությունը: Ամերիաբանկը դեռևս 2009թ.-ից ակտիվորեն համագործակցում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հետ, հանդիսանում է նրա հիմնական գործընկեր բանկը: Ամերիաբանկը շնորհավորում է իր գործընկերոջը Հայաստանում նման բարձրակարգ և արդիական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասի գործարկման համար: Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում եզակի այս նախագծը, որն աշխարհում երկրորդն է իր տեսակով, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը: