Հայաստանյան բանկերի վարկային պորտֆելի 21,5%-ը կազմում են սպառողական վարկերը
Այս տարվա առաջին երեք ամսում հայաստանյան առևտրային բանկերը շուրջ 6,9%-ով ավելացրել են սպառողական վարկավորման ծավալները: Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ բանկերի կողմից տրամադրված սպառողական վարկերի ծավալը կազմել է 390,7 մլրդ ՀՀ դրամ: Նշենք, որ տարեսկզբին ցուցանիշը կազմել էր 365,5 մլրդ ՀՀ դրամ:
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների հաաձայն՝ բանկերի վարկերի համախառն ծավալում սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է մոտ 21,5%:
Վարկավորման բարձր ցուցանիշով սպառողական ոլորտին հաջորդում է առևտրի ոլորտը: Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ առևտրի ոլորտ ուղղված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 344,5 մլրդ ՀՀ դրամ: