ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 18/06/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.90 դրամով և կազմել 410.61 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.39 դրամով և կազմել 556.62 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 11.86 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.93 դրամով և կազմել 695.57 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 152.44 դրամով և կազմել 16732.8 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.15 դրամով և կազմել 258.09 դրամ: Պլատինի գինը նվազել է 226.52 դրամով և կազմել 18838.42 դրամ: