ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 20/06/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 409.54 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով և կազմել 556.97 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 11.91 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.58 դրամով և կազմել 698.31 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 291.44 դրամով և կազմել 17024.95 դրամ: Արծաթի գինն աճել է 2.54 դրամով և կազմել 262.55 դրամ: Պլատինի գինն աճել է 88.55 դրամով և կազմել 19210.68 դրամ: