ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/07/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 407.90 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 557.19 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 11.91 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.86 դրամով և կազմել 699.96 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 166.04 դրամով և կազմել 17409.22 դրամ: Արծաթի գինն աճել է 2.79 դրամով և կազմել 276.45 դրամ: Պլատինի գինն աճել է 225.32 դրամով և կազմել 19632.09 դրամ: