ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 04/08/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 407.59 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.10 դրամով և կազմել 546.99 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 11.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.97 դրամով և կազմել 685.53 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 110.45 դրամով և կազմել 16920.96 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.08 դրամով և կազմել 266.54 դրամ: Պլատինի գինը նվազել է 94.60 դրամով և կազմել 19158.52 դրամ: