ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 08/08/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.59 դրամով և կազմել 411.85 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.62 դրամով և կազմել 551.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 11.30 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.11 դրամով և կազմել 692.11 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 50.24 դրամով և կազմել 17283.19 դրամ: Արծաթի գինն աճել է 4.85 դրամով և կազմել 265.75 դրամ: Պլատինի գինն աճել է 193.65 դրամով և կազմել 19411.72 դրամ: