![ՉԺՀ-ը բանկային համակարգ կուղղորդի ևս 32,6 մլրդ դոլար](https://b24.am/pub/uploads/2014/10/central_bank_china_1_760955819.jpg)
ՉԺՀ-ը բանկային համակարգ կուղղորդի ևս 32,6 մլրդ դոլար
Չինաստանի կենտրոնական բանկը մտադիր է բանկային համակարգ ուղղորդել լրացուցիչ 200 մլրդ յուան կամ 32,6 մլրդ դոլար` վարկավորման հասանելիությունը մեծացնելու և տնտեսական աճի տեմպերն ապահովելու նպատակադրումով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Միջոցները կտրամադրվեն երկրի 20 խոշորագույն բանկերին, այդ թվում նաև` շրջանային: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ 5 խոշոր բանկեր նույն նպատակի համար արդեն ստացել են կես տրիլիոն յուան:
Պեկինի այս որոշմամբ` չինական իշխանությունները ձգտում են խթանել տնտեսական աճի տեմպերը, որոնք վերջին ժամանակներում ցուցադրում են դանդաղման ակնհայտ նշաններ: