Հարավային Կորեայում կրճատվում են ոսկու և արտարժույթի պահուստները
Հարավային Կորեայի ոսկու և արտարժույթի պահուստները նոյեմբերի սկզբի դրությամբ կազմել են 363,72 մլրդ դոլար, ինչը 680 մլն դոլարով պակաս է հոկտեմբերի ցուցանիշից: Կորեական բանկի տեղեկացմամբ` երկրի պահուստները կրճատվում են արդեն երեք ամիս շարունակ:
Ի դեպ, սա 2008թ.ապրիլ-հունիս ամիսներից ի վեր նկատված առաջին դեպքն է: Այն ժամանակ պահուստների կրճատումները տեղի էին ունենում գլոբալ ֆինանսական ճգնաժամի ֆոնին:
Կորեական գլխավոր կարգավորիչի փորձագետները հիմնական պատճառների թվում նշում են ամերիկյան դոլարի փոխարժեքի նվազումը եվրոյի ու բրիտանական ֆունտ ստերլինգի նկատմամբ, ինչն իր հերթին բացասաբար է ազդում Հարավային Կորեայի կենտրոնական բանկի` այդ արտարժույթներով արտահայտված թղթերի արժեքների վրա:
Արտարժութային պահուստների ծավալով Հարավային Կորեան շարունակում է մնալ 7-րդ տեղում` Չինաստանից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Թայվանից և Բրազիլիայից հետո: