
Եվրամիությունը Վրաստանին կտրամադրի 30 մլն եվրոյի վարկ
Եվրամիությունը Վրաստանին կտրամադրի 30 մլն եվրոյի ֆինանսական օգնություն, որն ուղղվելու է երկրի տարածաշրջանների զարգացմանը, այդ թվում` տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի իրագործմանը: Ինչպես հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին, այդ համաձայնագրի ստորագրումը վկայում է Վրաստանի` Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին էական հաջողությունների ձեռքբերման մասին:
«Այդ միջոցները կուղղվեն բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը շատ կարևոր է մեզ համար, քանի որ Վրաստանի յուրաքանչյուր բնակիչ պետք է անպայման զգա, որ եվրոպական ինտեգրումը անկասկած նպաստելու է իր բարեկեցության մակարդակի բարձրացմանը»,- ընդգծել է վարչապետ Ղարիբաշվիլին` Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը: