
Fitch-ը վերանայել է ռուսական 20 բանկերի վարկային վարկանիշները
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է ռուսական 20 բանկերի վարկային վարկանիշների կանխատեսումը` «կայուն»-ից դարձնելով «բացասական»:
Գործակալության հաղորդագրությունում նշվում է, որ Fitch-ն իր այս որոշման հիմնապատճառներից է համարում ՌԴ-ում «տնտեսական ետընթացը, ռուբլու կտրուկ արժեզրկումը, ֆինանսավորման մեծածախ շուկաների փակումը և ինֆլյացիայի աճը»: Վարկանիշային փոփոխության ենթարկված կառույցների թվում են «Սանկտ Պետերբուրգ» բանկը, Մոսկվայի վարկային բանկը, «ՌոսԵվրոբանկը», «Չելինդբանկը», «Զենիթ» բանկը, «Լոկո- Բանկը» և այլն:
Fitch -ի փորձագետների կանխատեսումներով` 2015-ին ռուսական ՀՆԱ-ն կարող է նվազել 2,8%-ով: