Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հաշտարարի գրասենյակ ներկայացվող բողոքների մեծ մասը կապված է ԱՊՊԱ-ի հետ
25/01/2015 19:41
Կիսվել

Հաշտարարի գրասենյակ ներկայացվող բողոքների մեծ մասը կապված է ԱՊՊԱ-ի հետ

2014 թվականի վերջին երեք ամսում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է ընդհանուր քանակությամբ 1100 բողոք, որից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները եղել են 930-ը:

Հաշտարարի գրասենյակից տեղեկացնում են, որ ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 930 բողոքներից 169-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության Հաշտարարի կողմից (բողոք ներկայացնողների մի մասը եղել են  իրավաբանականանձինք, մյուսների բողոքները կապված են եղել մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է եղել դատարանի որոշում կամ գործը գտնվել է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրել են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակել գույքային պահանջ):

Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվել են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա`առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու: Եղել են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:

Արդյունքում, հաշվետու ամիսներին Հաշտարարի քննությանը ենթակա 761 բողոքներից 346-ն ընդունվել են քննության: Այս բողոքներից 66-ն ուղղված են եղել բանկերի դեմ (բողոքների շուրջ կեսը կապված է եղել վարկային գործարքների հետ), 272-ը՝ ապահովագրական ընկերությունների դեմ (մեծ մասը կապված է եղել ԱՊՊԱ-ի հետ), 6-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ, 2-ը՝  վարկային կազմակերպությունների դեմ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75